Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«2024 թվականի օգոստոսի 5-ին, դռնփակ նիստում, քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 120-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. Հանրապետության նախագահին առաջարկել Սերժ Արտյոմի Ռուշանյանի թեկնածությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում նշանակելու համար:
2. Հանրապետության նախագահին առաջարկել Մակար Գեղամի Կիրակոսյանի թեկնածությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում նշանակելու համար:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով ներկայացված առաջարկների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագրերն ուժի մեջ մտնելու պահից Սերժ Արտյոմի Ռուշանյանի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Մակար Գեղամի Կիրակոսյանի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: