Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որով Տաթևիկ Մուսաելյանին օգոստոսի 6-ից ազատել է Երևանի Հ. Իսակովի անվան հ. 132 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2023 թվականի նոյեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մուսաելյանն օրեր առաջ նշանակվել է «Երևանի Ն. Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում։
Նրա հետ 5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվել։