Ոստիկանության կենտրոնական բաժնի որոշ աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ռ. Թ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2013թ. մայիսի 3-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ` տարբեր եղանակներով համոզել են հրաժարվել մի խումբ անձանց կողմից նույն օրն Ռ. Թ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում տալուց, որով էական վնաս են հասցրել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել