Վարչության հաստատմանը ներկայացվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը

Օգոստոսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձոր Տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։

Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվեցին՝

Նիկոլայ Բայաթյանը,
Արսեն Խաչատրյանը,
Արթուր Կարապետյանը,
Մուշեղ Ներսիսյանը,
Սամվել Ոսկանյանը,
Տրդատ Սարգսյանը։
Վերահսկող ընտրվեց Վահան Աբրահամյանը։

ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշեց՝ խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը ներկայացնել Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել