Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 25-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել է մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 3-րդ հոդված 3-րդ մասը

1․Սահամնել՝

1) մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի

2) մարդու կենսաբանական մահվան հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի

ՑԱՆԿ

մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների

1․Երիկամներ։

2․Լյարդ, լյարդի բիլթ։

3․ Սիրտ։

4․Թոքեր։

5․ Ենթաստամոքսային գեղձ։

6․Ոսկրային հյուսվածք։

7․Աճառային հյուսվածք։

8․Եղջերաթաղանթ։

9․Սրտի փականներ։

10․Անոթներ։

11․Մաշկի հատված։

ՑԱՆԿ

մարդու կենսաբանական մահվան հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների

1․Եղջերաթաղանք։

2․Սրտի Փականներ։

3․Անոթներ։

4․Մաշկի հատված։

5․Ոսկրային հյուսվածք։

6․Աճառային հյուսվածք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել