Հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Սիրելի երևանցիներ,
ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված’ այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ:
Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-նշել է նա։