Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը: Նախարարի մեկ այլ որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչը հանվել է հաշվառումից:

Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը դադարեցվել է սեփական դիմումի համաձայն:

Կառավարչի դիմումի հիման վրա հաշվառումից հանվելու դեպքում կառավարիչը չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել