Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 2-ին աշխատանքային այցով գնացել է Տավուշի մարզ։
Այցելելով Դիլիջանի թանգարան՝ նա լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․
«Թանգարանային գործը մեզ համար հիմնականում մնում է մութ անտառ եւ ոչ միայն Դիլիջանում։ Լավ թանգարաններ, քիչ այցելուներ, քիչ եկամուտներ։ Այս խնդիրը պետք է լուծենք»։

