ՀՀ նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է «սերժապատել» ՀՀ դատախազությունը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այս տարվա նոյեմբերի 12-ին նրա գլխավորած ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ, ըստ որի, վերջինս պետք է Սերժ Սարգսյանի 100 հատ դիմանկար մատակարարի դատախազությանը: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնին նշանակվել է հոկտեմբերի մեկին և դրանից հետո 100 դիմանկարների գնումը դատախազության իրականացրած միակ գործարքն է «Մեկ անձից իրականացվող գնումներ» տողով»,- գրում է թերթը` հավելելով, որ ընդհանրապես մեկ անձից կատարվող գնումները իրականացվում են այն ժամանակ, երբ կարիք կա անհետաձգելի գործարք անել:
Մանրամասները կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: