Լինում են օրենքի ոչ ճիշտ կիրառման դեպքեր, որոնք հանգեցնում են դատական պրոցեսների․ փաստաբանը՝ կարմիր գծերի մասին
Երևանի ավագանին իր որոշմամբ նախատեսում է ավտոմեքենաները կայանելու համար համապատասխան տուրք, որը, պայմանականորեն ասած՝ վճարվում է քաղաքային բյուջե, խոսքը կարմիր գծերի մասին է, այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։
«Ինչ-որ փոփոխություններ են լինում սակագների, վայրերի հետ կապված։ Ցավոք սրտի լինում են դեպքեր օրենքի ոչ ճիշտ կիրառման, որոնք հետո հանգեցնում են դատական պրոցեսների։ Մեզ մոտ նախատեսվում է, որ առաջին 15 րոպեն, եթե դու կայանում ես քո ավտոմեքենան դու կարող ես չվճարել, այսինքն այդ 15 րոպեն անվճար է։ Դրանից հետո, դու պետք է այդ մի ժամվա վճարումը կատարես և լինում են դեպքեր, երբ անձը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով վճարել է ոչ թե 15 րոպեի ընթացքում, այլ 30-40 րոպե հետո, բայց ամեն դեպքում այդ գումարը վճարել է, ինքն ունի նաև հետադարձ նամակը։ Սակայն Երևանի քաղաքապետարանը տվյալ անձանց ենթարկել է վարչական պատասխանատվության, տուգանք է նշանակում 5000 դրամի չափով՝ չվճարելու համար»,-նշեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։