Ոստիկանները մարիխուանա և կրիստալ են հայտնաբերել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածաքնով հուլիսի 10-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 74-ամյա մի տղամարդու։

Այս մասին հայտնում են ՆԳՆ  ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի բույսից, նաև հավելել, որ իր տան բակում կան կանեփի ցողուններ։
Դրանք հայտնաբերվել և առգրավվել են։

Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով հուլիսի 19-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա մի օտարերկրացու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։

Երիտասարդն հայտնել է, որ այն կրիստալ է, ձեռք է բերել անձնական օգատգործման համար։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել