Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը մարդկանց համար հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտով փոխարինելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ:
Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,-նշվում է հայտարարության մեջ։