«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև 18:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազ, Նալբանդյան, Մաշտոց և Ազատամարտիկներ փողոցների, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Աբովյան 4-րդ նրբանցքի, Ե.Չարենց 3-րդ նրբանցքի բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: