Մինչև տարեվերջ վարչական տասը շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի. Երևանի քաղաքապետարան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջանում ճանապարհների միջին նորոգման,  փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում:   

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը: 

Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի  հետևանքով էլ գործընթացը երբեմն դանդաղում է, սակայն արվում է ամեն ինչ՝ վարորդների առջև ծառացող հիմնական դժվարություններին արագորեն վերացնելու համար: 

Մինչև տարեվերջ վարչական տասը  շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի: 

Նոր Նորք վարչական շրջանում ճանապարհների միջին նորոգումն  ավարտված է 6 հասցեներում: 

Մյասնիկյան պողոտայում, հաշվի առնելով տրանսպորտային հոսքի խտությունը, ասֆալտապատմանը զուգահեռ ֆրեզավորում է իրականացվում: 

Էրեբունիում և Նուբարաշենում, փոսային նորոգմանը զուգահեռ, ուղղվում են նաև  դիտահորերի նիշերը: 


Նորք-Մարաշում էլ ջրագիծն անցկացնելուց հետո նախատեսված փողոցներում  շարունակվելու է միջին նորոգումը: 


Ընթացիկ տարում ընդհանուր առմամբ Երևանում շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել