Հայ բլոգեր Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից, հայտնում RT–ի աղբյուրը։
«Նրան նույնիսկ թույլ չեն տվել դուրս գալ օդանավից։ Եվ ասացին, որ եթե նա դուրս գա, ոչ մեկին բաց չեն թողնի: Ինքնաթիռը թռել է նրա հետ»,- պատմել Է զրուցակիցը։
Բադալյանը Քիշնև է ժամանել Երևանից՝ մասնակցելու «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին: Ինքը՝ բլոգերը, ընդգրկված է ռուսական «Եվրասիա» ՀԿ խորհրդի կազմում։
Մինչ այդ նրան երկար ժամանակ թույլ չէին տալիս ինքնաթիռ նստել, սակայն Երևանից նա, այնուամենայնիվ, մեկնել էր։ Քիշնևի օդանավակայանում հավաքվել են ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամները #FREEMIKA պաստառներով։