«Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր։ Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է: Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն… Բոլորիս խոնարհումը»,- ասված է Երևանի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցի տարածած գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, կա 2 զոհ։
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: