Հայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության օրը և վայրը

Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, ժամը 18:00-20:00 Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հուլիսի 24-ին, ժամը 12:30

Մենք հլը շարունակում ենք չհավատալ ու չենք հավատալու երբեք, մենք հլը խոսում ենք քո հետ, դու մեր բոլորի սրտի մի մասն ես, Հովս….»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։

Հարությունյանը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, նորաստեղծ «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։

Նա 31 տարեկան էր։ Ամուսնացած էր։ Մահվան պատճառը հիվանդությունն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել