Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը

Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հավատս չի գալիս… լույսերի մեջ մնաս, պայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր…»,-գրել է նա։

Հարությունյանը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, նորաստեղծ «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։

Նա 31 տարեկան էր։ Ամուսնացած էր։ Մահվան պատճառը հիվանդությունն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել