Ի՞նչ պարտականություն ունի ոստիկանության զորքի զինծառայողը

Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս պարտավոր են՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկապահակային ծառայությանը.
2) մասնակցել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական միջոցառումներին.
3) իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների, հատուկ բեռների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների և պահեստների, հաղորդակցության կառույցների պահպանությունը.
4) մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը.
5) մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը:

Հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում ենոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ:

Խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել