Ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել