Փոփոխության կենթարկվի ատեստավորման գործընթացը կազմակերպող և անցկացնող հանձնաժողովների անդամների թիվը․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կազմակերպման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 162-Ն որոշմամբ սահմանված մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգի 14-րդ կետում նախատեսված է, որ յուրաքանչյուր ատեստավորման հանձնաժողով պետք է կազմված լինի 10 անձից՝ հանձնաժողովի նախագահից և ինն անդամից, ինչպես նաև նախատեսվել է համապատասխան քանակի անդամների կողմից համապատասխան գնահատումների իրականացումը:

2023 թվականից ատեստավորումների անցկացման ընթացքը ցույց է տվել, որ անհրաժեշտ գործընթացը հնարավոր է իրականացնել ավելի պակաս անդամների կազմով հանձնաժողովների միջոցով, քանի որ համապատասխան գործողությունները թվայնացվել են, կուտակվել է անհրաժեշտ փորձ, ատեստավորման կենտրոնները կարողանալու են ապահովել ավելի կրճատ անդամների թվով հանձնաժողովների պատշաճ գործունեությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումը չի նախատեսում ֆիզիկական պատրաստության գնահատում: Այդ կապակցությամբ առաջարիվում է յուրաքանչյուր հանձնաժողովի կազմը սահմանել 6 անձ՝ նախագահ և հինգ անդամներ»,-նշված է հիմնավորման մեջ։

Որոշման նախագծի համաձայն փոփոխության է ենթարկվում ատեստավորման գործընթացը կազմակերպող և անցկացնող հանձնաժողովների անդամների թիվը՝ յուրաքանչյուր հանձնաժողովի կազմը սահմանելով 6 անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել