Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին զինելը արդարացնող և Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք արտահայտող հայտարարությունները ևս մեկ վառ օրինակ են, որ Ֆրանսիան փորձում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«․․․ Ադրբեջանի լեգիտիմ իրավունքն էր պատերազմ նախաձեռնելը։ Ադրբեջանի ցանկացած ջանք ուղղված է և ուղղվելու է արդար նպատակին, այդ թվում նաև՝ ռազմական պոտենցյալը մեծացնելուն ուղղված ջանքերը։ Սակայն նույնը չենք կարող ասել զավթիչ Հայաստանի մասին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մակրոնի՝ Ադրբեջանի զինվելու և 2020-ին պատերազմ սկսելու վերաբերյալ հայտարարությունը։