Բագրատ Սրբազանն ասաց, որ պատրաստ է մասնագիտական, աստվածաբանական վարդապետական, հոգևոր վերլուծություն անել

Նեռը կամ իր նեռախումբը նեղվել են, որ ես ասում եմ՝ սատանա և նեռ, այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բայց եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է։ Եվ երկրորդ՝ պատրաստ եմ մասնագիտական, աստվածաբանական վարդապետական, հոգևոր, միստիկ, փորձագիտական վերլուծությամբ ներկայացնել, թե ով է մեր դիմաց։ Ոչ թե դա պարզապես մակդիր է կամ պիտակ, այլ գոյաբանորեն, ուղղակի, մարմնացած իր ձայնով, իր տեսքով, իր ատլետիկ կազմվածքով, իր ամեն ինչով, բոլոր դետալներվ մարմնացած ուղղակի։ Նկարները նայեք, տեսքը նայեք, արտահայտչամիջոցները նայեք, օգտագործված խոքը նայեք, ատելության քարոզը նայեք, թշնամության տարածումը նայեք, բռնարար, մարդասպանության միտված ոստիկաններին քաջալլեողին նայեք, ո՞վ ա դա, արյունի ծարավը նայեք։ Եվ այս բոլորը մենք դետալային կներկայացնենք։ Սուտը նայեք, սուտը։ Նեռի ո՞ր գործիքն է ամենաուժեղը՝ սուտը։ Ո՞ր մեկը ասեմ։ Էլ այն տվյալները, որ գալիս է մեզ, սկսած սատանիստների հետ հարաբերություններից գաղտնի, մինչև գուշակ, կախարդ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել