«Մեր համատեղ աշխատանքի արդյունքներն ամեն օր ավելի շատ են»․ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում երեկ՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ թվով 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։ Ելույթով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ռեկտորը ողջունեց ներկաներին․ «Լուսավոր է այս տարածքը, որովհետև արդեն հերթական՝ 91-րդ լուսավոր սերնդին է ճանապարհ դնում դեպի մասնագիտական կրթության, աշխատանքի, գիտության ճանապարհ․ թվով 947 շրջանավարտներ։ Մեզ համար այս օրը չափազանց կարևոր է։ Կարևոր է, քանզի մենք արձանագրում ենք մեր բոլորի համատեղ տարիների աշխատանքի արդյունքը․ բակալավրի համար՝ 4, մագիստրատուրայի համար՝ 2, ասպիրանտուրայի համար՝ 3 տարի»։

Վարդանյանը նշեց, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ուսանողներն ունենան մրցունակ գիտելիքներ, ձևավորվեն որպես մտածող, բանիմաց, բարեկիրթ երիտասարդներ․ «Մեր համատեղ աշխատանքի արդյունքներն ամեն օր ավելի շատ են։ Շատ են, որովհետև դուք եք մեր մոտիվացիան, շատ են, որովհետև մենք ունենք պատասխանատվություն յուրաքանչյուր շրջանավարտի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել