Այսօր՝ հուլիսի 17-ին, Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանում հրդեհ է բռնկվել։
Iravaban.net-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ հրդեհը բռնկվել է չգործող ալրաղացի պահեստային հատվածում՝ նախնական տվյալներով 4 քառակուսի մետր։
Հրդեհը մեկուսացվել, և ժամը 12:46 մարվել է։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։