ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

Հուլիսի 17-ին, ժամը 01:01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1975 թ.) և «ZIL» (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռ. Խ.-ն տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել