Ոստիկանների թիվը ավելանում է: Նրանք փակել են Ամիրյան փողոցը: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ այս երթն անօրինական է և պետք է դադարեցվի:
Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների: Մի խումբ ակտիվիստներ բռնի ուժով նստեցվում են ոստիկանական մեքենաները:
Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը:
Երթի մասնակիցները փոխեցին ուղղությունը: Նրանք Նալբանդյան փողոցով շարժվում են առաջ:
Իրավաբան.net