Դանակահարություն «Սևան ազգային պարկի» հարակից տարածքում

Հուլիսի 11-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ:

Այս մասին հայտնում են

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է անծանոթ անձը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները պարզել են, որ գյումրեցի տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Սևան քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

59-ամյա տղամարդը, հանցագործության գործիքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել