«Շշուկով խոսեմ միկրոֆոնի մեջ»․ ընդդիմադիր պատգամավորը՝ խորհրդարանական մեծամասնությանը

Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խնդրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապնդված, Կադաստրի կողմից տրված իրավունքի գրանցման վկայականներով, ինչքան տարածք է հանձնվել թուրքին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խնդրեցի, որ կադաստրի կոմիտեի ղեկավարը կոնկրետ ասի: Փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին, եթե գաղտնի չլիներ հիմա կասեին 100 քկմ է եղել, թե կես հա է եղել»,- ասաց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց Խաչատրյանին. «Զրո է եղել, պարո՛ն Խաչատրյան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել