Գրեթե ամեն օր կարելի է ականատես լինել միկրոավտոբուսների, որում չկա անգամ կանգնելու վայր, բայց վարորդը դեռ կայանում է` ուղևորի նստեցման նպատակով:
Ի գիտություն ՀՀ քաղաքացիների` նշենք, որ լրիվ զբաղեցված նստատեղերով երթևեկելու դեպքում ուղևորի նստեցման նպատակով միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է: Նստատեղերը լրիվ զբաղված լինելու դեպքում երթուղու սահմանված կանգառներում միկրոավտոբուսի կանգառումն իրականացվում է ըստ ուղեսրահում գտնվող ուղևորների պահանջի:
Ուղևորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում, միկրոավտոբուսներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում:
Հ. Գ. Երևան քաղաքում, ելնելով տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունից, Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող է արգելվել առանձին փողոցներում կամ փողոցների առանձին հատվածներում կանգառներից դուրս ուղևորների պահանջով նրանց իջեցումը: