Ո՞վ իրավունքի ունի հիվանդին ուղեգրել բժշկասոցիալական փորձաքննության

Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո բժշկական կազմակերպությունը հիվանդին տալիս է ուղեգիր` բժշկասոցիալական փորձաքննության մասնակցելու համար:

Ուղեգրում նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, նշելով ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:

Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`
1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը.
2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.
3) բժշկական կազմակերպության լրիվ անվանումը.
4) անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
5) առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն.
6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.
7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական կազմակերպության դրոշմակնիքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել