Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։