Գազամատակարարման պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին և 4-ին

Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ պլանային աշխատանքներ (Զարինջա ԳԲԿ-ի DN100 կողմնատար-գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին` ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կադադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Անիպեմզա, Բագրավան, Անիավան (Անի կայարան) բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ապագա, Ջրառատ, Ջրարբի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Հուլիսի 3-ին` ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն
, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել