ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 2-ին, կազմել է 388.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.99 դրամ (նվազել է 1.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.71 դրամ (նվազել է 1.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (նվազել է 0.08 դրամով):