ՆԳՆ-ն, ԱԱԾ-ի հետ միասին, հայտնաբերել են ռումբի մասին ահազանգած տղամարդուն

Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,-նշում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել