Հայտնի են Անահիտ Չարենցի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Եղիշե Չարենցի դստեր՝ գրականագետ Անահիտ Չարենցի մահվան կապակցությամբ:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կլինի Շահումյան 2 գերեզմանատանը:

«Անահիտ Չարենցը մեծ ներդրում ունի չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955 թվականից ի վեր հետևողականորեն զբաղվել է Եղիշե Չարենցի ձեռագրերի հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց ստուգաբանման աշխատանքներով:

1975 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ե. Չարենցի ստեղծագործական վերջին շրջանը (1934-1937)» թեմայով: Ավելի ուշ ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Հայաստանի գրողների միության և ՀՀ ԳԱԱ անդամ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել