ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ Գոռ Գասպարյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում: