Պետությունների միջև հարաբերությունները չեն որոշվում թերթերում ինչ-որ հոդվածներով․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ավերված բնակելի շենքի տեսարանը, որտեղ մուտքն ամբողջությամբ փլուզվել էր, հասկանալ է տալիս մարդկանց վշտի չափը և նաև հրետակոծությունը շուտափույթ դադարեցնելու ցանկություն է առաջացնում․ այդ կարծիքը լրագրողներին հայտնել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Բելգորոդում։ Այդ մասին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Վայր, որտեղ տասնյակ մարդկանց վիշտն է կենտրոնացած, ոչ միայն նրանց, որոնք տուժել են, այլև, կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա։ Բնականաբար, ցանկություն կա, որ սա արագ ավարտվի»,- լրագրողներին ասել է Հարությունյանը։

Մայիսի 12-ին Բելգորոդը և նրա շրջակայքը Ուկրաինայի ուժերի կողմից ենթարկվել էին զանգվածային հրթիռակոծության։ Խոցված արկերից մեկի՝ «Տոչկա-Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շչորսի փողոցում տասը հարկանի բնակելի շենքը, իսկ մուտքն ամբողջությամբ փլուզվել է։ 17 մարդ զոհվել է։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ դեսպանը հայտնել է, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով․

«Մենք նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը, հատկապես միջտարածաշրջանային մակարդակում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել