«Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցվելու է». Տիգրան Ավինյան

Որքան ես հիշում եմ՝ նախագծով մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության համար ընդամենը 4 տարի էր նախատեսվում, այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ինձ համար տարակուսելի են փորձաքննությունների էսքան երկար տևող պրոցեսները։ Շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է՝ ըստ նախագծի։ Ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։ Եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, որովհետև ինչքան վատատեսական սցենարներ քննարկենք, այդ տրամաբանությունն էլ կունենանք իրական կյանքում։

Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև եթե էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել