Ի՞նչ պարտադիր լիազորություններ ունի գյուղապետը

Նշենք, որ համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.
2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները.
2) կազմակերպում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումները, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքները:
Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.
2) աջակցում է տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել