Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելայն համաձայնությունն են տվել «խոսացողներին», գրել է Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն արդարության և ճշմարտության շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ստի դեմ պայքար, ապա որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին:
Կանդրադառնամ նաև նրան թե, որքան իմաստուն ու հեռատես են Ոսկեպարի մեր բնակիչները և թե ինչպես են իրականանում նրանց կանխատեսումները», – նշել է նա: