Նոյեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/7 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, Խանջյան փողոցում` թիվ 17 երթուղային ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոս: Հակոբ Հ.-ն ներկայացրել է գողոնը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է 1978 թ. ծնված Արմինե Ղ.-ին: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net