«Մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս». «Հրապարակ»

Շիրակի մարզի ըnդհանուր իրավասության դատարանում երեկ Կարեն Եսայանի սպանության գործի շրջանակներում ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Աղբյուրի փոխանցմամբ` նա նախ հայտարարել է, որ ինքը որևէ առնչություն չունի Եսայանի սպանության գործին և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, ապա իր ցուցմունքում հանգամանալից նկարագրել է, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի և Երեւանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից։

«Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս։ Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի։ Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի։ Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը։ Նրանցից մեկը՝ Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս։ Բաբակեխյանը ռետինե սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ։ Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին», – իր ցուցմունքներում շարադրել է Հարություն Սարգսյանը։
Թեմայի վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է Աշոտ Կարապետյանի և Կարեն Բաբակեխյանի հետ:

Թե ինչպես են նրանք մեկնաբանել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ցուցմունքը, կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել