Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ

Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և ծնունդով Հրազդանցի Նաիրա Զորոյանը։

Այս մասին հայտնում են Հրազդանի քաղաքապետարանից։

Այցի նպատակը Հրազդան և Մոնպելիե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։
Ողջունելոբ հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին։

Դեսպան Դըկոնտինյեն գուհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ֆրանսիայի և Հայստանի միջև եղած դարավոր բարեկամական կապը։ Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նաև Նաիրա Զորոյանին՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատմանը նպաստելու համար։

Համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը վստահաբար զարգանալու են, ինչն էլ նպաստելու երկու քաղաքների փոխճանաչմանը և առաջընթացին։
Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ։

Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այց են կատարել Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, շրջայց կատարել և հանձնառություն ստանձնել առաջիկայում գտնել տարբերակներ՝ դպրոցի վերանորոգմանը աջակցելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել