«Հունիսի 12-ից հետո մեզ անընդհատ տեղեկություններ են հասնում գործադրվող բռնությունների, հալածանքների մասին, որոնք կիրառվում են Սրբազան պայքարի աջակիցների նկատմամբ։
Ոստիկանությունը գերազանցել է բոլոր տեսակի սահմանները և դարձել է բութ գործիք այս իշխանության ձեռքին, որի սիրտը միայն արյուն է տենչում։ Ունենք բազմաթիվ վիրավորներ, արդեն տեսել եք բոլորդ էլ՝ ձեռքը կտրված մարդիկ, վնասված ամենախորը աստիճանով, ծեծած-ջարդած մարդիկ, և հստակ կերպով ասել եմ՝ ոստիկանության համար սահմանված որևէ օրենքով, որևէ տեղ նման գոյություն չունի արձանագրված նրանց գործառույթների իմաստով։
Փորձում են ահաբեկել տարաբնույթ կառույցների, կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների, որոնք այս ամբողջ ժամանակ ճշմարտության մեջ են եղել ներգրավված։ Դրա վառ ապացույցը GG տաքսի ծառայությունն է՝ իր ղեկավարով՝ շատ սիրելի Խաչատուր Գրիգորյանի գլխավորությամբ, և այլանդակ հարձակումները սոցցանցերում հենց ծառայության վրա, այսօր ինձ տեղեկություններ են հասնում, որ խուզարկություններ են սկսվել այդ ընկերության մեջ միայն այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի, որ մարդը հավատում է հաշտության օրակարգին։
Կոչ ենք անում իրավապաշտպաններին պաշտպանել բոլոր նրանց, ովքեր գտնվում են ճնշման ներքո»,-այս մասին տեսաուղերձով հայտնեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։