«Հիմա որտեղ ուզում ես փախի»․ Բագրատ Սրբազանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ ջան, ես ի՞նչ եմ ասել էն առաջին օրը, մայիսի 9-ին, էս մարդուն ասել եմ՝ քո խոփը սխալ քարի ա կպել, և այո, սխալ քարի է կպել, քո իմացած ոչ մի քարին չի կպել, ուրիշ տեղ ա կպել, ուրիշ տեղ։ Հիմա որտեղ ուզում ես փախի, պետք եղավ՝ մենակ կգանք, պետք եղավ՝ ժողովրդով, պետք եղավ՝ էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով կգանք»,-այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա դիմելով պատգամավորներին, ասաց, որ ժողովրդի քվե են ստացել, հիմա ուր են փախել։

«Հաշտության մեջ է մեր հայրենիքի, մեր պետության ամրությունը, որովհետև գիտենք, թե ինչքան թշնամիներով ենք շրջափակված։ Մեր ներսում է մեր ուժը և հետևաբար՝ լղոզված հաշտություն գոյություն չունի։ Գոյություն ունի արդարություն և արդարադատություն։ Չնայած այս վայրագություններին, դեռ ինքնամաքրվելու հնարավորություն ունեն, դեռ սրբվելու, մաքրվելու հնարավորությունը ունեն»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հայտնեց, որ տարբեր աղբյուրներով փորձում են ճշտել, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը, բայց դժվար է։

«Ոման ասում են՝ Պաշտպանության նախարարության բունկեր է գնացել։ Ոմանք ասում են՝ կառավարության շենքում է, ես կասկածում են, դե տուն դժվար գնա»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել