Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը։
Պատիժը կատարելու ընթացքում դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով և օրենքներով:
Դատապարտյալը քաղաքացիական պարտականությունների կատարումից կարող է ազատվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։
Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է օրենքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։
Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը։
Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի իրավունքները և պարտականությունները սահմանվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: