Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացնում է կայանված մեքենաները․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները: Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Պարեկային ծառայությունը նույնիսկ չի զգուշացրել քաղաքացիներին, որ իրենց մեքենաները տեղափոխվելու են այլ վայր: Բաղրամյանում կայանված մեքենաների մի մասը պատկանում է ցուցարարներին, որոնք այս պահին էլ գտնվում են իրենց մեքենաների մոտ:

Թե ինչու է ոստիկանությունը որոշել նման գործողություն իրականացնել, դեռևս հայտնի չէ: Կա վարկած, որ ժամը 15:00-ին սպասվող հավաքին ընդառաջ նրանք պատրաստում են հատուկ տեխնիկա բերել Բաղրամյան փողոց»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել