Հենց նոր հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց, որ Ազգային ժողովի նախագահը որպես քաղաքական գնահատական է ձևակերպել այն իրավական պահանջին, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Այս մասին խորհրդարանում մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երբ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է հրապարակային հայտարարում, որ, այո, դա նորմալ է, 2 հստակ արձանագրում է առաջանում․ առաջինը՝ ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները, 2-րդը՝ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ բացառապես իր նեղ քաղաքական թիմի նպատակադրումը և ցանկությունը։
Արձանագրում է նաև այն, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է, փախնում է այն կարևոր հարցի քննարկումից, որը Սահմանադրության համաձայն ներկայացվում է պատգամավորների մեկ քառորդի պահանջով»,-նշեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։