4 օրվա պայքարը կարո՞ղ է պարտադրել, որպեսզի իշխանափոխություն իրականացվի․ հարց՝ Բագրատ Սրբազանին

Լրագրողներից մեկը այսօր՝ քայլերթի ընթացքում հարց ուղղեց Բագրատ Սրբազանին, թե արդյո՞ք 4 օրվա պայքարը կարող է պարտադրել, որպեսզի իշխանափոխություն իրականացվի։ Ի պատասխան հարցին՝ Սրբազանը պատասխանեց, որ իրենք սահմանեցին և գնում են առաջ․ «Պետք է գործընթաց սկսվի, հանձնարարություն, հորդոր տրված է։ Նաև խորհրդարանում, նաև խորհրդարանից դուրս պետք է պատասխանատվություն լինի, բոլոր ուղղություններով»։

Անդրադառնալով միջազգային լրատվամիջոցներին տված իր հարցազրույցին՝ շարժման վարչապետի թեկնածուն նշեց, որ այդ հարցազրույցը միջազգային հանրությունից աջակցություն ստանալու համար չէր․ «Իրենք լրագրողներ են, հարց են տալիս, հետաքրքրված են՝ պատասխան ստանալու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել